Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի մեկ ութերորդ եզրափակչի առաջին խաղում «Բարսելոնը» սեփական հարկի տակ 4:0 հաշվով առավելության հասավ «Խետաֆեի» նկատմամբ՝ փաստացի իմաստազուրկ դարձնելով երկրորդ հանդիպման անհրաժեշտությունը: Կատալոնյան ակումբի կազմում տեւական վնասվածքից հետո առաջին անգամ խաղադաշտ ելավ Լիոնել Մեսին: Խաղային ընդամենը քսանհինգ րոպե ու հրաշք արգենտինացին կրկին անգամ ապացուցեց, թե, ի դեմս իրեն, ինչ գանձ ունի համաշխարհային ֆուտբոլը: Խնդիրը բնավ էլ դարպասի երկու անգամ գրավումը չէ, այլ այն համակարգաստեղծ ունակությունն արգենտինացու, որով ֆուտբոլն ամենասովորական խաղից վերածվում է արվեստի գործի:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ